Բաքվում ցուցարարները «մոբիլիզացիա» պահանջելով՝ մտել են խորհրդարանի շենք


Բաքվում ցուցարարները «մոբիլիզացիա» պահանջելով՝ մտել են խորհրդարանի շենք
Հուլիս 15 10:20 2020

Երեկ երեկոյան Բաքվում բազմամարդ ցույց էր սկսվել համախմբման կոչերով։ ցուցարարները Ադրբեջանի դրոշներով փողոցներով շարժվելով վանկարկում էին «Ղարաբաղը մերն է», «Փառք բանակին», «Զինվորներ, առա՛ջ», «գերագույն հրամանատար, հայտարարի՛ր մոբիլիզացիա» և այլն։

Գիշերը ժամը չորսի մոտակայքում ցուցարարները մտել են խորհրդարանի շենք։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, ոստիկանության և արագ արձագանքման գնդի մեծ թվով ուժեր և խորհրդարանի պահպանության աշխատակիցները ցուցարարներին զսպելու որևէ միջոց չեն ձեռնարկել: Շենքի դռները բաց էին, չնայած զանգվածային ցույցի կապակցությամբ շենքի պահպանությունը պետք է ուժեղանար։

15-20 րոպե անց շենք են մտել ոստիկանության և արագ արձագանքման գնդի ուժերը, որոնք մահակներ կիրառելով՝ մարդկանց դուրս են նետել խորհրդարանի շենքից։ Որոշ ցուցարարներ շրջել են ոստիկանական մեքենա։