Պահեստազորը, երկրապահներին ներգրավելու անհրաժեշտություն չկա․ Արծրուն Հովհաննիսյան


Պահեստազորը, երկրապահներին ներգրավելու անհրաժեշտություն չկա․ Արծրուն Հովհաննիսյան
Հուլիս 15 00:30 2020

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց խնդիրները հստակ կատարում են․ պահեստազորը, երկրապահներին ներգրավելու անհրաժեշտություն չկա։ Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում  ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական պահեստազորի, Երկրապահ կամավորական միությանը ներգրավելու անհրաժեշտության մասի հարցին։

«Դուք գիտեք, որ նման գործընթաց իրականացնելու համար կա համապատասխան օրենսդրական ընթացակարգ։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կառավարությունն այդ հարցը կլուծի, այս պահին դրա անհրաժեշտությունը չկա»,- ասաց Հովհաննիսյանը։



loading...