Ռուսաստանը Սև և Բարենցի ծովերի երկնքում ՆԱՏՕ-ի հետախույզ-օդանավեր է որսացել


Ռուսաստանը Սև և Բարենցի ծովերի երկնքում ՆԱՏՕ-ի հետախույզ-օդանավեր է որսացել
Հուլիս 14 21:48 2020

Ռուսաստանը Սև և Բարենցի ծովերի երկնքում ՆԱՏՕ-ի հետախույզ-օդանավեր է որսացել: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին:

Հաղորդվում է, որ խոսքը Նորվեգիայի ռազմաօդայի ուժերին պատկանող Р-3С Orion (Բարենցի ծովի երկնքում) և ամերիկյան Р-8А Poseidon ու RС-135 օդանավերի մասին է, ինչպես նաև MQ-9А Reaper անօդաչուի: Միևնույն ժամանակ նշվում է, որ պետական սահմանի խախտում տեղի չի ունեցել:

Հուլիսի 11-ին հաղորդվել էր, որ հակաօդային պաշտպանության ռուսական համակարգերը Ճապոնական ծովի երկնքում ամերիկյան հետախույզ օդանավ են որսացել, որից հետո օդ են բարձրացվել Սու-35Ս և ՄիԳ-31ԲՄ կործանիչները: 



loading...