Տղաները պատրաստվում էին գնալ սահման, «Լիդիան Արմենիան», առիթից օգտվելով, ուզում էր «ԿամԱԶ»-ը մտցնել. լարված իրավիճակ Գնդեվազում (տեսանյութ)


Տղաները պատրաստվում էին գնալ սահման, «Լիդիան Արմենիան», առիթից օգտվելով, ուզում էր «ԿամԱԶ»-ը մտցնել. լարված իրավիճակ Գնդեվազում (տեսանյութ)
Հուլիս 14 21:43 2020

Ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Վարդանյանը  տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացրել է, թե ինչ է կատարվում Ամուլսարում։ Նրա փոխանցմամբ՝ ընդհարում է եղել  Ամուլսարում նոր պահնորդական կազմակերպության անդամների և Ամուլսարի պահապանների միջև միջև:

Այսպիսով, ըստ տեսանյութի՝ Գնդեվազում լարված իրավիճակ է, հնչում են փոխադարձ հայհոյանքներ: «Հենց հիմա պետք է Կամազը բերեի՞ն, տղերքը պատրաստվում են գնալ սահման»,-նշում է օգտատերը՝ պարզաբանելով որ «Լիդիան Արմենիան» փորձել է գործողություններ իրակացնել:

Միջադեպին միջամտեց ոստիկանությունը, որը կարծես՝ հանդարտեցրեց իրավիճակը:  «Ամբողջ Ջերմուկը հավաքվել է, մարդիկ եկել են իրենց հողի, երեխեքի ամբողջ հայ ազգի համար: Այս վատ վիճակի մեջ, մենք գիտենք ՀՀ սահմաններում ինչ է կատարվում, և ինչպես քառօրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա Ամուլսարի տղաները հերթագրվեցին՝ սահման մեկնելու համար, այս պահին էլ «Լիդիան Արմենիան», առիթից օգտվելով, ուզում է «ԿամԱԶ»-ը մտցնել»,-պատմում է օգտատերը՝ նշելով, որ քաշքշուկ է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։