«Ռոսգոստրախ»-ի նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման


«Ռոսգոստրախ»-ի նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
Հուլիս 14 17:20 2020

Դորոգոմիլովսկի մոսկովյան դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության նախկին համասեփականատեր Սերգեյ Խաչատուրովին:

Ինչպես փոխանցում է «Կոմերսանտը», դատարանը նրան մեղավոր է ճանաչել խարդախության և փողերի լվացման, ինչպես նաև 2.413 մլրդ ռուբլի յուրացնելու և ծախսելու մասին գործով: Գործով անցնող երկրորդ ամբաստանյալը՝ «Ռոսգոստրախբանկի» նախկին բաժնետեր Նադեժդա Կրեպալսկայան, դատապարտվել է վեց տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Վերջինս մեղավոր է ճանաչվել յուրացման, խարդախության և դրամական միջոցների օրինականացման գործընթացում հանցակցության մեջ:

Սերգեյ Խաչատուրովը և Նադեժդա Կրեպալսկայան ձերբակալվել էին 2018 թվականի գարնանը: Հետաքննության տվյալներով՝ Խաչատուրովը յուրացրել և վատնել է իր իսկ արժեթղթերը: 2017 թվականին նա հանցավոր խումբ է ստեղծել, որում ընդգրկված է եղել Կրեպալսկայան: Նրանք իրացրել են «Ռոսգոստրախի» արժեթղթերը, որոնք ղեկավարվում էին Խաչատուրովին պատկանող «РГС Активы» ընկերության կողմից: