Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է ադրբեջանական ուժերին աջակցելու պատրաստականության մասին


Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է ադրբեջանական ուժերին աջակցելու պատրաստականության մասին
Հուլիս 14 21:17 2020

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը հայտարարել է Ադրբեջանին լիակատար աջակցության մասին Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող բախումներում:

Թուրք նախարարի խոսքով՝ իր երկրի պաշտպանության նախարարությունը կշարունակի հնարավոր օգնություն և աջակցություն տրամադրել Ադրբեջանի Զինուժին Հայաստանի դեմ գործողություններում:

«Մենք կլինենք Ադրբեջանի Զինուժի կողքին, կաջակցենք մեր եղբայրներին՝ «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի համաձայն»,- նախարարի խոսքտը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը:

Ավելի վաղ նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ «պատրաստ են զոհել կյանքը հանուն Ադրբեջանի»: