5 հանճարեղ մտքեր՝ միլիարդատեր Էլոն Մասկից


5 հանճարեղ մտքեր՝ միլիարդատեր Էլոն Մասկից
Հուլիս 14 21:09 2020

Business Insider-ը ներկայացրել է ամերիկացի միլիարդատեր, PayPal վճարային համակարգի համահիմնադիր, SpaceX տիեզերական գործակալության ղեկավար Էլոն Մասկի լավագույն մտքերը, որոնք նա արտահայտել է իր գործունեության տարբեր ժամանակահատվածներում:

 

Էլոն Մասկը հայտնի է նաև Hyperloop գերարագընթաց տրանսպորտային միջոցի նախագծի ներկայացմամբ, ինչպես նաև՝ Tesla ընկերության կողմից արտադրվող էլեկտրոնային մեքենաների գաղափարով:


«Ձախողումը դեր չի խաղում: Եթե դու երբեք չձախողես, կնշանակի, որ բավականաչափ նորարար չես»:

«Եթե ինչ-որ բան կարևոր է Ձեզ համար, անգամ՝ եթե բոլորը Ձեր դեմ են, պետք է իրականացնեք Ձեր մտքերը»:

«Համալսարանում ես մի կարևոր բան եմ սովորել, այն է՝ կարողանալ աշխատել խելացի մարդկանց հետ և սովորել կիրառել Սոկրատեսի մեթոդը՝ հասնել ընդհանուրի նպատակին»:

«Իմ մեծագույն սխալը, հավանաբար, որևէ մեկի տաղանդի, և ոչ թե՝ նրա անձի վրա հիմնվելն է եղել: Իմ կարծիքով՝ բարի սիրտ ունենալն իր դերն ունի ցանկացած գործում»:

«Պետք է ձգտել միշտ կատարել լավագույն գործը, որ կարող եք: Պարզեք՝ ինչն է սխալ, և ամեն ինչ արեք՝ այն շտկելու համար: Փնտրեք բացասական արձագանքներ, մասնավորապես՝ ընկերներից»:



loading...