Ստեղծվել է կորոնավիրուսից պաշտպանված վայր ճամփորդությունների համար


Ստեղծվել է կորոնավիրուսից պաշտպանված վայր ճամփորդությունների համար
Հուլիս 14 20:54 2020

Իսպանիայում հայտնվել է «ծայրահեղ անվտանգ» վայր՝ կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակ ճանապարհորդության համար: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:

Կորոնավիրուսից «պաշտպանված» հանգստավայրը հայտնվել է իսպանական Տարագոնայում: Քաղաքում ստեղծվել է հատուկ ճամբար, որը կոչվում է «Դրախտ», որի տարածքում կարելի է հանգստանալ առանց դիմակների և սոցիալական հեռավորության պահպանման:

 

Ճամբար մուտք գործելու համար բոլոր զբոսաշրջիկները պետք է անցնեն կորոնավիրուսային թեստ 100 եվրոյով:

Զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մնալ լողափին նայող տարածքում, որտեղ կա մարզադաշտ, լողավազան, ռեստորան և զվարճանքի այլ հարմարություններ: «Դրախտ»-ում կան նաև մեծ բաց տարածքներ, որտեղ հյուրերը կարող են ժամանակ անցկացնել: