Հորդառատ անձրևից և կարկուտից լուրջ վնասներ է կրել «Զանգակ» մանկապարտեզը (լուսանկարներ)


Հորդառատ անձրևից և կարկուտից լուրջ վնասներ է կրել «Զանգակ» մանկապարտեզը (լուսանկարներ)
Հուլիս 14 20:48 2020

Հուլիսի 13-ին տեղացած հորդառատ անձրևից և կարկուտից լուրջ վնասներ է կրել «Զանգակ» մանկապարտեզը: Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսված է կառուցել նոր շենք:

Նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են, առաջիկա ամիսներին կմեկնարկեն շինաշխատանքները: Այս մասին հայտնում է Գյումրու համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը: