Քրեակատարողական ծառայության պետի նոր տեղակալ է նշանակվել


Քրեակատարողական ծառայության պետի նոր տեղակալ է նշանակվել
Հուլիս 14 20:37 2020

Գագիկ Գարունի Մարկոսյանը նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության լրատվության ծառայությունից։

Ներկայացնում ենք նոր տեղակալի կենսագրությունը.

«Ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 23-ին Երեւան քաղաքում։

1984-1992թթ․ սովորել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել է իրավաբանի որակավորում։

1986-1988 թթ․ ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։

1988-1992 թթ․ ՀՍՍՀ ՆԳՆ պահպանության վարչության կառավարական շենքների պահպանության գնդում, որպես միլիցիոներ։

1992-1996թթ․ ՀՀ ՆԳՆ Երեւան քաղաքի վարչության Մյասնիկյանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքի քննիչ, ապա՝ ավագ քննիչ։

1996-1997թթ․ ՀՀ ՆԳՆ Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի ՆԳ բաժնի հետաքննության բաժանմունքի պետ։

1997-1998թթ․ ՀՀ դատախազության Մյասնիկյանի շրջանի դատախազությունում ավագ քննիչ։

1998-2006թթ․ Երեւան քաղաքի դատախազության ՀԿԳ քննիչ, ապա՝ ավագ քննիչ։

2006-2007թթ․ ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ։

2007-2008թթ․ Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ։

2008-2013թթ․ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, ապա՝ ավագ դատախազ։

2014-2018թթ․ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ։

2018-2020թթ․ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ։

14․07․2020թ․ ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ։

ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Ոստիկանության գերազանց ծառայության համար» կրծքանշանով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ «Պատվավոր քննիչ» կրծքանշանով։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ «Անձնվիրության եւ անվեհերության» մեդալով։

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։

ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով՝ «Մարտական համագործակցության համար» մեդալով։

ՀՀ ոստիկանության պետի հրամանով՝ «Օրենքի պատվար» մեդալով։

ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով՝ «Անվտանգության մարմինների 100 ամյակ» հոբելյանական մեդալով։

Ամուսնացած է, ունի երկու դուստր, մեկ որդի, երեք թոռ»։