Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը


Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը
Հուլիս 14 20:18 2020

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան հայտնել է, որ հայկական հաքերային թիմերից մեկը կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների եւ օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները, ինչի հետեւանքով տվյալ կապից օգտվողները տարբեր կայքեր այցելելուց, օրինակ Ֆեյսբուք կամ Հեյդար Բաբայի անվան գրադարանի կայքը, հայտնվում էին այս էջում, որի սքրինշոտը կցված է։

 

Սարքերի տվյալները՝ գաղտնաբառերը ներառյալ ՝ այստեղ։