«Ոչնչացված գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովն ապրիլյան մարտերին կռվել է Թալիշի ուղղությամբ». Հ Կարապետյան


«Ոչնչացված գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովն ապրիլյան մարտերին կռվել է Թալիշի ուղղությամբ». Հ Կարապետյան
Հուլիս 14 19:21 2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր սահմանին ոչնչացված գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը, ըստ ադրբեջանական սոցցանցային քննարկումների, հակառակորդի ԶՈւ լավագույն հրամանատարներից էր, արհեստավարժ սպա, որը ակտիվ մասնակցություն է ունեցել 2016-ի ապրիլյան կռիվներին՝ Թալիշի ուղղությամբ:

Փա՛ռք ՀՀ Զինված ուժերին, փա՛ռք հերոսներին, կեցցե՜ հավերժական Հայաստանը»: