«Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը». Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր


«Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը». Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր
Հուլիս 14 18:47 2020

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների Պալատի պատգամավոր Կոնստանտինոս Էֆտաթյոն Twitter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ. «Դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումը Հայաստանի սահմանից ներս քաղաքացիական բնակչության և ոչ ռազմական օբյեկտների վրա։ Մենք խաղաղության, ազատության, կայունության և միջազգային իրավունքի գերակայության կողմնակիցն ենք»,- գրել է նա։



loading...