Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ վեճի կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին հայտնել է հարևան երկրի ԱԳՆ խոսնակ Աբբաս Մոսավին, փոխանցում է IRNA գործակալությունը։
Շեշտելով երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու և վեճերը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը՝ Մոսավին հավելել է․
«Հավատում ենք, որ հարևան երկու երկրներն իրենց վեճերը պետք է կարգավորեն խաղաղ ճանապարհով: Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է խնդրի լուծմանն աջակցելու պատրաստակամության մասին»։