Ռուսաստանում հուլիսի 15-ից կչեղարկվի պարտադիր երկշաբաթյա մեկուսացումը երկիր ժամանողների համար


Ռուսաստանում հուլիսի 15-ից կչեղարկվի պարտադիր երկշաբաթյա մեկուսացումը երկիր ժամանողների համար
Հուլիս 14 09:45 2020

ՌԴ տարածք ժամանողները հուլիսի 15-ից այլևս ստիպված չեն լինի մեկուսանալ 2 շաբաթով: Դրա փոխարեն նրանք պետք է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի տեղեկագիր ներկայացնեն:

 

Ինչպես հայտնում է «Կոմերսանտը», եթե երկիր մուտք գործող անձինք կորոնավիրուսով վարակված չլինելու մասին փաստաթուղթ չունենան, ապա թեստ հանձնելու համար նրանց երեք օր ժամանակ կտրվի: Համապատասխան որոշումն ստորագրել է ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Աննա Պոպովան:

 

«Արտասահմանցի քաղաքացիներին. ՌԴ պետական սահմանը հատելիս տեղեկացնել պաշտոնատար անձնանց «Քովիդ-19»-ի բացակայության մասին՝ ներկայացնելով բժշկական փաստաթուղթ (ռուսերենով կամ անգլերենով), որը փաստում է ՊՇՌ մեթոդով կատարված հետազոտության բացասական արդյունքը, որն իրականացվել է 3 օրացուցային օրվանից ոչ շուտ»,- ասվում է փաստաթղթում:

ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը հուլիսի 15-ից կսկսի բացել միջազգային ավիահաղորդակցությունը: Չվերթները կվերականգնվեն միայն այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի հետ կապված բարենպաստ իրավիճակ է տիրում:



loading...