Ադրբեջանցի զինվորի հուղարկավորության տեսագրությունը դարձել է սկանդալի առիթ


Ադրբեջանցի զինվորի հուղարկավորության տեսագրությունը դարձել է սկանդալի առիթ
Հուլիս 13 21:16 2020

Համացանցում տարածվել է լուսանկար ու տեսանյութ, որոնք բացահայտում են ադրբեջանական կողմի հայրենասիրական պաթոսի հակառակ կողմը: Առաջին լուսանկարում, որն արվել է հայ-ադրբեջանական սահմանին երեկ զոհված ադրբեջանցի զինծառայողի հուղարկավորության ժամանակ, մի երիտասարդ ադրբեջանցի իբրև թե սգում է՝ գրկած իր երկրի դրոշը: Սակայն նույն այդ վայրում միևնույն ժամանակ հարցազրույց է տալիս զոհվածի հայրը, իսկ ետևի ֆոնին կադրի մեջ երևում է, թե իրականում ինչպես է լուսանկարվել վերը նշված տեսարանը:



loading...