Սահմանը ամուր է. Գրիգորի Խաչատուրովն իր վրա է վերցրել ողջ պատասխանատվությունը


Սահմանը ամուր է. Գրիգորի Խաչատուրովն իր վրա է վերցրել ողջ պատասխանատվությունը
Հուլիս 13 10:26 2020

Երեկվանից շարունակվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումները, որոնք ուղեկցվել են դեպի հայկական դիրքեր ներթափանցման փորձերով և հրետանու կիրառմամբ։ Սակայն հայկական կողմի համարժեք գործողությունների շնորհիվ՝ արդյունավետորեն զսպվում են սադրիչ գործողությունները:

Հայկական կողմից հակառակորդին ճնշման ենթարկելու մեջ իր մեծ դերն ունի Տավուշի բանակային 3-րդ կորպուսի հրամանատար, Գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որը ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելով՝ կարողացել է դիմադրել և ամուր պահել սահմանը: 

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար  Յուրի Խաչատուրովի որդին է: Երեկանից համացանցում տարածում են վերջիններիս լուսանկարները՝ գրելով, որ հերոսներին պետք է ճանաչել դեմքով: