Այս պահին արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ


Այս պահին արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում․ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ
Հուլիս 13 00:05 2020

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել․

«Քանի որ Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանի դիրքերից մեկն այս պահին հակառակորդը հրետակոծում է, ենթադրում եմ, որ հանրության մեծ մասը, հատկապես՝ բազմաթիվ զինծառայողների ծնողներ, հետաքրքրված են նաև արցախա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով:

Այս պահին սահմանի ամբողջ երկայնքով հարաբերական հանգիստ է տիրում, և Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն կատարել իր առջև դրված խնդիրը: Անփորձանք գիշեր և ծառայություն հայոց սահմանները հսկող մեր բոլոր զինծառայողներին»:

 



loading...