Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով, սակայն իջել է 10-րդ տեղ՝ աշխարհում վարակման ցուցանիշով


Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով, սակայն իջել է 10-րդ տեղ՝ աշխարհում վարակման ցուցանիշով
Հուլիս 12 23:45 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, հուլիսի 12-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 10 788, մահացության ցուցանիշը՝ 191:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 10 788

2. Ռուսաստան – 4983

3. Իրան - 3062

4. Թուրքիա – 2525

5. Ադրբեջան – 2370

6. Վրաստան – 247

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 191

2. Իրան – 153

3. Ռուսաստան – 78

4. Թուրքիա – 64

5. Ադրբեջան – 30

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հուլիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 577, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 31 969 է, մահվան դեպքերինը՝ 747:

Մեկ օրում առողջացածների թիվը 214 է, ընդհանուր առողջացածներինը՝ 19 419, փաստացի բուժվողներինը՝ 11 589 (մեկ օրում ավելացել է 355-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 10-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը:



loading...