Հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի հուլիսի 12-ի կորուստներից մեկը. նա ենթասպա էր․ Razm.Info


Հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի հուլիսի 12-ի կորուստներից մեկը. նա ենթասպա էր․ Razm.Info
Հուլիս 12 22:12 2020

Հուլիսի 12-ին Ադրբեջանի ՊՆ֊ն պաշտոնապես հայտարարել էր, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը 2 կորուստ և 5 վիրավոր ունի։ Ադրբեջանական սոցկայքերից Ռազմինֆոյին հայտնի է դարձել, որ այդ կորուստներից մեկը ենթասպա 1987թ. ծնված Սադիգով Վյուգար Լատիֆ օղլուն է (Sadıqov Vüqar Lətif oğlu)։

Ըստ հրապարակումների՝ Սադիգովը Աղստաֆայի շրջանի Յուխարը Գյոյչելի գյուղից է։

Նշենք, որ երկրորդ կորստի մասին ևս ունենք որոշակի տեղեկություններ, սակայն այս պահին դրանք ճշտում ենք։ Տվյալներ կան նաև այն մասին, որ վիրավորներից մեկը ևս մահացել է։

Նշենք նաև, որ այս կորստի մասին գրել է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ հուլիսի 12-ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13: 45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Աղբյուրը՝ razm.info



loading...