Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան (լուսանկարներ)


Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան (լուսանկարներ)
Հուլիս 12 21:56 2020

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառմամբ անդրադարձել է այսօր ադրբեջանցիների կողմից սահմանը հատելու փորձի վերաբերյալ։

«Կեցցե Հայ Զորականը

Երկու օր մեդիա և սոցիալական ցանցերում հայ-ադրբեջանական և արցախա-ադրբեջանական սահմաններում բախումների վերաբերյալ տարաբնույթ տեղեկություններ շրջանառելով՝ այսօր կեսօրին ադրբեջանցիները իրական փորձ կատարեցին և բացահայտ գրոհով հրետանու աջակցությամբ փորձեցին գրավել մեր մարտական հենակետերից մեկը Տավուշի ուղղությամբ, ինչպես միշտ հայկական զինուժը իր բարձունքի վրա գտնվեց և ցավոտ հակահարված տալով (2 սպանված և 5 ծանր վիրավոր) ստիպեց ադրբեջանցիներին հետ նահանջել ելման դիրքեր:

Հ.Գ. Դեռևս 2017 թ-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեր տղաների աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածը կահավորվել էր ժամանակակից տեսադիտարկման համակարգերով,կարծում եմ խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելուն»,- գրել է նա։ 

 



loading...