Լյուչիա Սարատե. պատմության ամենափոքրիկ կինը, որն ընդամենը 2 կգ էր կշռում


Լյուչիա Սարատե. պատմության ամենափոքրիկ կինը, որն ընդամենը 2 կգ էր կշռում
Հուլիս 12 21:26 2020

Թվում է՝ մարդկանց այլևս ոչնչով զարմացնել հնարավոր չէ։ Սակայն ոչ, պատմության ամենափոքրիկ աղջկա պատմությունը հաստատապես կհետաքրքրի յուրաքանչյուրին։

 

Լյուչիա Սարատեն Մեքսիակյից էր։ Նա ծնվել է 19-րդդարի կեսերին՝ 1863 թ. հունվարի 2-ին։ Պատմության ամենափոքրիկ և նիհար աղջիկների ցանկում նա առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ Աղջիկը կշռում էր 2 կգ։

 

 

Լյուչիան գաճաճ էր։ 17 տարեկան հասակում նրա հասակն ընդամենը 43 սմ էր։

Շատերը չէին հավատում, որ նա իրական մարդ է և նրան տիկնիկ էին համարում։ Նրան հրավիրել են ԱՄՆ՝ արտասովոր ցուցադրություններից մեկի ժամանակ որպես «նմուշ» հանդես գալու։ Շատ-շատերն էին գնացել՝ հատուկ աղջկան տեսնելու։ Այն ժամանակներում նման ցուցադրությունները մեծ տարածում ունեին։ Ցուցադրության պահին աղջիկը 12 տարեկան էր։

 

 

Այնուհետև Լյուչիային հրավիրեցին կրկես։ Նա սկսեց մեծ գումարներ աշխատել՝ օրական 20 դոլար, որն այն տարիներին բավականին շատ էր համարվում։

Նա իրեն ամբողջապես կրկեսին էր նվիրել։ Չնայած հասակին՝ կատարում էր ամենաբարդ ակրոբատիկ հնարքները, որոնք նաև շատ վտանգավոր էին։ Աստիճանաբար նրա քաշը սկսեց ավելանալ, և 26 տարեկանում Լյուչիան կշռում էր 6 կգ, իսկ իրանի շրջանը 15 սմ էր։

 

 

Սակայն աղջկա կյանքը բավականին կարճ տևեց։ 26 տարեկանում նա մահացավ։ Պատճառը ոչ թե կրկեսում ստացած տրավմաներն էին, այլ պարզապես ցրտահարությունը։

Գնացքը, որով Լյուչիան ճանապարհորդության էր մեկնել, փչացավ Կալիֆորնիայի Սիերա Նեվադայի լեռներում։ 1890 թ. ձմեռն էր ու ուժգին մրրիկ։ Վագոներում, բնականաբար, ջեռուցում չկար, և բազամթիվ ուղևորներ, այդ թվում նաև Լյուչիան, մահացան ցրտահարման հետևանքով։