Կորոնավիրուսը չի փոխանցվում բացօթյա ջրավազաններում լողալու ժամանակ


Կորոնավիրուսը չի փոխանցվում բացօթյա ջրավազաններում լողալու ժամանակ
Հուլիս 12 13:55 2020

Роспотребнадзор-ից հայտնել են, որ ջրում լողալիս հնարավոր չէ վարակվել կորոնավիրուսով, քանի որ կորոնավիրուսը ջրի մեջ ոչնչանում է, հայտնում է «Ինտերֆաքս» -ը:

Ծառայությունից ասվում է, որ բացօթյա ջրավազանները վարակի փոխանցման աղբյուր չեն կարող դառնալ, քանի որ ջուրը ենթարկվում է մեծ քանակությամբ արևի ճառագայթների ազդեցությանը, ինչը նշանակում է, որ վիրուսը ոչնչանում է:

«Մինչ օրս որևէ ապացույց չկա այն մասին, որ COVID-19- ը, որը մարդուց մարդուն է փոխանցվում օդակաթիլային ճանապարհով, կարող է տարածվել ջրի միջոցով», – հավելել են Роспотребнадзор-ից:

Այնուամենայնիվ, հնարավոր է՝ ջրի մեջ լինեն այլ վարակներ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում լողալու համար ընտրել անվտանգ և թույլատրելի վայրեր. սուր շնչառական վարակների, ինչպես նաև մարմնի վրա վերքերի և քերծվածքների առկայության դեպքում չլողալ: