Հոնկոնգից ԱՄՆ փախած վարակաբանը հայտնել է «ճշմարտությունը» կորոնավիրուսի մասին


Հոնկոնգից ԱՄՆ փախած վարակաբանը հայտնել է «ճշմարտությունը» կորոնավիրուսի մասին
Հուլիս 12 13:15 2020

Վարակաբան Լի Մեն Յանը, որը հապճեպ հեռացել է Հոնկոնգից և փախել Միացյալ Նահանգներ, հայտարարել է, որ Չինաստանը ինչ-որ ճշմարտություն է թաքցրել կորոնավիրուսային վարակի մասին: Նա տեղեկությունը տարածել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի միջոցով:

Կինը պնդում է, որ ԱՀԿ-ի ռեֆերենտ լաբորատորիայի իր գիտական ​​ղեկավարը իրեն ուղարկել է՝ հետաքննելու հիվանդության դեպքերը, որոնք նման են եղել ատիպիկ թոքաբորբի, ուստի նա առաջիններից էր, որն ուսումնասիրել է կորոնավիրուսը: Չինաստանի իշխանությունները վարակի մասին իմացել են շատ ավելի վաղ, քան նրանք հայտարարել են դրա մասին: Նրա ընկերը՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գիտնական, հայտնել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն: Յանի խոսքով՝ իր ղեկավարներն ուշադրություն չեն դարձրել հետազոտություններին և որևէ գործողություն չեն ձեռնարկել:

ԱՀԿ ներկայացուցիչները հերքել են այդ մեղադրանքները: Նրանք նշել են, որ Յանի մասին ոչինչ չգիտեն:

«Մենք երբեք ոչինչ չենք լսել այդ կնոջ մասին: Բռնկումից անմիջապես հետո Չինաստանի կառավարությունը արձագանքել է արագ և արդյունավետ», – ասված է կառույցի հայտարարության մեջ: