Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են


Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 4 վիրավորներից 2-ը ծայրահեղ ծանր են
Հուլիս 11 22:16 2020

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 117 կմ հատվածում, ճակատ-ճակատի բախվել են Kia և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:



loading...