Կռվել է 50 տարի և ոչ մի պարտություն չի կրել. ըմբիշ Հսկա Գամայի պատմությունը


Կռվել է 50 տարի և ոչ մի պարտություն չի կրել. ըմբիշ Հսկա Գամայի պատմությունը
Հուլիս 11 20:55 2020

Մեր օրերում տարբեր հաղթանակների մասին իմանում են աշխարհի բոլոր անկյուններում: Հաբիբի 28 հաղթանակները մեծագույն ձեռբքերում են համարվում, չնայած որ եղել են ժամանակներ, երբ դրա վրա պարզապես ուշադրություն չէին դարձնի: Եկեք միասին հիշենք Հսկա Գամային, ով կռվել է 50 տարի և ոչ մի անգամ պարտություն չի կրել:

 

Գաման սկսել է պայքարել մանուկ հասակից: Նրա իրական անունը Գուլ Մուհամադ էր: Ընդամենը 10 տարեկանում նա հաղթեց մեծահասակների ըմբշամարտի չեմպիոնատը: 19 տարեկանում նա արդեն մրցում էր Հնդկաստանի չեմպիոն Ռահիմ Բաշեմի հետ. խաղը ոչ-ոքի ավարտվեց: Երիտասարդ Մուհամադը դրանից հետո առավել լավ սկսեց մարզվել և դարձավ լավագույն մարտիկներից մեկը: Նա ավելի քան հարյուր հաղթանակ տարավ և հասկացավ, որ Հնդկաստանում այլևս չկա մեկը, որին չի հաղթել: Այդժամ Հսկա Գաման որոշեց Եվրոպա տեղափոխվել:

Դա XX դարի սկիզբն էր, երբ Եվրոպայում ըմբշամարտը մեծ ծաղկում էր ապրում: Սակայն այնտեղ հասնելուց անմիջապես հետո Գաման հիասթափություն ապրեց: Նրան չէին ցանկանում լուրջ մրցումների ուղարկել չափազանց կարճ հասակի պատճառով. Գամայի հասակը 170 սմ էր: Սակայն մարզիկը ելք գտավ: Նա ողջ աշխարհին մարտահրավեր նետեց՝ խոստանալով հաղթել յուրաքանչյուրին 30 րոպեում, և մարտահրավերն ընդունվեց: Գամայի հետ մարտի դուրս եկավ աշխարհի չեմպիոն Ստանիսլավ Զբիշկոն:

Պարզվեց, որ Գաման շատ ավելի ուժեղ է: Նա 30 րոպեի փոխարեն աշխարհի չեմպիոնին գետնին պառկեցրեց մեկ րոպեում և 2,5 ժամ էլ պահեց այդ դիրքում՝ ապացուցելու համար իր ուժը: Հաջողությունն ապշեցուցիչ էր. Գամային բոլորն ընդունեցին, և նա ամբողջական մրցաշար անցավ՝ ոչ մի պարտություն չկրելով: Մոլորակի լավագույն ըմբիշի կոչումով նա վերադարձավ Հնդկաստան և վերջնական հաղթանակ տարավ վաղեմի հակառակորդի՝ Ռահիմ Բաշի նկատմամբ:

Կյանքի վերջին տարիներին, սակայն, Գաման շատ հիվանդություններ ձեռք բերեց: Մահացել է 1960 թ. 82 տարեկան հասակում, լքված ու մոռացված: