Մենք մարտ ամսից որևէ լումա պարգևավճար չենք ստացել. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)


Մենք մարտ ամսից որևէ լումա պարգևավճար չենք ստացել. «Իմ քայլի» պատգամավոր (տեսանյութ)
Հուլիս 11 09:34 2020

ՔՊ կուսակցության ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ քաղաքացին դիմել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մարիա Կարապետյանին և Սուրեն Գրիգորյանին` հարցնելով. «Դուք այդտեղ ի՞նչ եք անում: Հունիսի պարգևավճարը ստացե՞լ եք»:

Ի պաստասխան Սուրեն Գրիգորյանն ասել է. «Մենք մարտ ամսից որևէ լումա պարգևավճար չենք ստացել, և ԱԺ նախագահը հայտարարել է, որ պարգևավճարային ֆոնդն ուղղվելու է COVID-19-ի դեմ պայքարի նպատակների համար: Ինչ վերաբերում է, թե ինչ ենք այդտեղ անում, ենթադրում եմ` խոսքը խորհրդարանի մասին է, մենք իրականացնում ենք Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ օրենքով մեզ վերապահված լիազորությունները»:

Մանրամասները` տեսանյութում: