Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ինձ հասած տեղեկություններով որոշ բարձրագույն պաշտոնյաների ներգործությամբ ընտանիքիս հանդեպ կատարված հարձակման քրեական գործը կարճվելու է: Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա խոսք եմ տալի մոտիկից ու շատ ինտիմ ծանոթանալ հարձակման թե կատարողների, թե պատվիրատուների մայրերի, քույրերի և կանանց հետ:
Անգամ իմ համբերության բաժակը կարող է լցվել»:
Հիշեցնենք, որ 2020թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր և իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով հարուցված քրեական գործը 2020թ. մայիսի 26-ին վարույթ էր ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում: