Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել


Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել
Հուլիս 11 00:07 2020

Այսօր, հուլիսի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս  մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

 Ժամը 07։25-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս-Չարբախ ավտոճանապարհին մի քաղաքացի է ընկած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Անդրեասյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Չարբախ-Մասիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածից անգիտակից վիճակում «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ Մասիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել

Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ 43-ամյա Արտակ Մ․-ն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այնուհետև «Կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի բազմակի կտրած-ծակած վերքեր, ձախ բազկի վերին երրորդի կտրած-ծակած վերք, էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ՝ նրան Մասիսի հիվանդանոցից տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչ Իսրայելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտլրագրողի տեղեկություններով՝ Արտակ Մ․-ին հայտնաբերել է իր սանիկը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Արարատի մարզի դատախազի տեղակալ Գասպարյանը։



loading...