Բերդում անչափահասի են դանակահարել


Բերդում անչափահասի են դանակահարել
Հուլիս 10 21:16 2020

Հուլիսի 8-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին հնչած ահազանգը անչափահասի դանակահարության վերաբերյալ էր. վնասվածքը կրծքավանդակին էր։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին պատանին հայտնել էր, թե բակում ընկել է։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Տավուշի ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ տուժողին դանակահարել են Բերդ քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած միջադեպի ընթացքում։

Դեպքից ժամեր անց կասկածվողը ոստիկանության Տավուշի բաժին է տարվել։ Նա խոստովանական բացատրություն տալուց զատ, նաև ներկայացրել է հանցագործության գործիքը։ Դանակն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։