Զինվորական բուժզննում անցնելիս չեն հայտնաբերել, որ տղաս ունի աչքերի «կերատոկոնուս» հիվանդություն և զորակոչել են բանակ. զինվորի մայր


Զինվորական բուժզննում անցնելիս չեն հայտնաբերել, որ տղաս ունի աչքերի «կերատոկոնուս» հիվանդություն և զորակոչել են բանակ. զինվորի մայր
Հուլիս 10 20:02 2020

Հունվարի 8-ին բանակ զորակոչված Գևորգ Համբարձումյանի մայր՝ Թեհմինե Գումրիկյանը Tert.am-ին պատմեց, որ մինչև բանակ զորակոչվելը` Գևորգը  զինվորական բուժզննում անցնելիս նշել է, որ տեսողության խնդիր ունի, սակայն կարևորություն չեն տվել և նրան ուղարկել են ծառայության՝ Մարտակերտի 5-րդ պաշտպանական:

«Հունվարի 20-ին` ծառայության ժամանակ, Գևորգին տարել են կրակելու, նա չի կարողացել, նկատել է, որ տեսողությունն ավելի է վատացել: Այն բանից հետո, երբ զանգել ենք Թեժ գիծ, նրան տարել են հետազոտման: Տարել են Մարտակերտի գլխավոր հոսպիտալ, որտեղից ասել են, որ «գայմարիտ» է և կբուժեն, բայց երեխայի տեսողությունն ավելի է վատացել: Դրանից հետո, երբ զանգում եմ Զինվորական բուժվարչություն Արմեն Նազարանին և ասում, որ նման խնդիր կա, ի՞նչ կարող ենք անել. ասում են, որ Գևորգին պետք է տեղափոխել հիվանդանոց, որպեսզի  հասկանանք խնդիր է ինչ: Տեղափոխում են Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց: Երբ մեր ազգակիցը գնում է հիվանդանոց, տեղեկացնում են, որ ախտորոշվել է «կերատոկոնուս» հիվանդությունը, որը լինում է ի ծնե և ի հայտ եկել հասունացման ընթացքում է: Նշում են, որ հիվանդությանը բուժում չկա, այն հնարավոր է միայն լազերային միջամտություն անել՝ հիվանդության հետագա զարգացումը կանխելու համար». պատմում է Գևորգի մայրը:

Ծնողի խոսքով՝  Գևորգին հետ են ուղարկում զորամաս, այնտեղ օրապահ է կանգնում, երբ գանգատվում է, ասում են՝ քեզ ոչնչով չենք կարող օգնել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։