ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի տնտեսվարողների գործունեությունը


ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի տնտեսվարողների գործունեությունը
Հուլիս 10 18:41 2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն, իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, շարունակում է հետամուտ լինել ՀՀ պարետի որոշումների կատարմանը: Հանրապետությունում այսօր պարետի որոշմամբ կասեցվել է երկու տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից 72 ժամով կրկնակի կասեցվել է Երևանի Ազատության պողոտայի վրա գտնվող Նոր Զովք խանութը: Վերջիններս չեն պահպանել պարետի 24 ժամով կասեցման որոշումը և շարունակել էին աշխատել:

48 ժամով կրկնակի կասեցվել է նաև Շենգավիթ վարչական շրջանում գործող հրուշակեղենի արտադրամասը , որտեղ ՍԱՏՄ տեսուչները արձանագրել էին մի շարք խախտումներ՝ դիմակի բացակայություն, գրանցամատյանների, աղբամանների բացակայություն,ոչ պատշաճ սանիտարահիգիենիկ վիճակ :

ՍԱՏՄ տեսուչները հանրապետությունում շարունակում են ուժեղացված ստուգայցերն ու մշտադիտարկումները:

Կորոնավիրուսի դեմ պայքարին միտված սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը, առանց բացառության, պարտադիր են բոլոր տնտեսավարողների համար:



loading...