ՌԴ-ն այլ երկրներին փոխանցել է կորոնավիրուսի ավելի քան 600 հազար ախտորոշիչ թեստ. Մեդվեդև


ՌԴ-ն այլ երկրներին փոխանցել է կորոնավիրուսի ավելի քան 600 հազար ախտորոշիչ թեստ. Մեդվեդև
Հուլիս 10 13:56 2020

ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ Ռուսաստանն այլ երկրներ է ուղարկել կորոնավիրուսի ավելի քան 600 հզր թեստեր:

 

«Աշխարհում առաջինների թվում Ռուսաստանին հաջողվեց սկսել նոր կորոնավիրուսի համավարակի ախտորոշիչ թեստերի արտադրությունը, դրանք այսօր օգտագործվում են ոչ միայն մեր, այլև ավելի քան 30 արտասահմանյան երկրներում»,- ասել է Մեդվեդևը:

 

Նրա տվյալներով՝ «ներկայում արտասահման են ուղարկվել  մեծ թվով թեստեր՝ ավելի քան 600 հզր, այդ թվում դրանց մեծ մասը ուղարկվել է ԵԱՏՄ երկրներ (ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և ՌԴ-ն):