Դուք ոստիկանների վրա պահանջ եք դրել, որ յուրաքանչյուրն օրական առնվազն 10 տուգանք պիտի բերի. Արսեն Բաբայանը իշխանություններին


Դուք ոստիկանների վրա պահանջ եք դրել, որ յուրաքանչյուրն օրական առնվազն 10 տուգանք պիտի բերի. Արսեն Բաբայանը իշխանություններին
Հուլիս 9 22:37 2020

«Հայրենիք» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը Փաշինյանը և ողջ կառավարությունը ստում են, երբ ասում են, թե իրենց համար վարակի տարածման կանխումը առաջնահերթություն է:

Դուք ստախոս եք: Եթե դա լիներ կարևոր, ապա դիմակ կրելը կլիներ առաջնային խնդիր: Իսկ այն բացահայտ փաստը, որ դիմակ կրող մարդուց ոստիկանությունը պահանջում է անձնագիր և չունենալու դեպքում բերման է ենթարկում ոստիկանություն, վարակի տարածում իրականացնելու վառ օրինակ է:

Դուք ստախոս եք, քանի որ ձեզ համար առաջնահերթություն է միայն տուգանելը:

Դուք ոստիկանների վրա պահանջ եք դրել, որ յուրաքանչյուրն օրական առնվազն 10 տուգանք պիտի բերի:

ՍՏԱԽՈՍՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ»: