Ինչո՞ւ են մի շարք արևելյան երկրներում իրար կպած հոնքերը նորաձև.


Ինչո՞ւ են մի շարք արևելյան երկրներում իրար կպած հոնքերը նորաձև.
Հուլիս 9 22:17 2020

Ժամանակակից նորաձևության չափանիշները պահանջում են կանանցից, որ հոնքերը լինեն միջին տեսակի, այսինքն՝ ոչ շատ հեռու և ոչ շատ մոտ: Սակայն միշտ չէ այդպես եղել: Արևելյան երկրներում նորաձևությունն այլ բան է թելադրում: Այստեղ գեղեցկության չափանիշներն այլ են: Արևելյան երկրների կանայք սիրում են, երբ հոնքերը իրար մոտ են ու ավելի հաստ են:

 

Մեկ հոնքը անցյալի ժառանգությունն է

Նրանց, ում արևելյան գեղեցկուհիների հաստ և իրար կպած հոնքերը զվարճացնում են, արժե հիշեցնել, որ այլ երկրներում կարող եք հանդիպել այն կարծիքին, որ այդպիսի հոնքերը շատ գեղեցիկ ու գրավիչ են: 

Այսպիսով՝ աֆրիկյան երկրներում հարսնացուներին հատուկ գիրացնում են և չեն ամուսնանում այնքան ժամանակ, քանի դեռ աղջիկը չի կշռում 100 կգ: 

Տարբեր բնիկ ցեղերում գեղեցկության չափանիշը կարող է լինել շատ տարբեր՝ երկար պարանոց, հսկա ականջօղեր, դեմքի սպիներ և այլն:

Հաստ ու իրար կպած հոնքերը ժամանակի հետ թափանցեցին ժամանակակից նորաձևության աշխարհ:  Ասիայում իրար կպած հոնքերով աղջիկներին միշտ համարել են գեղեցիկ, սակայն այսօր ասիական շատ երկրներում կանայք փորձում են հավատարիմ մնալ եվրոպական չափանիշներին, բայց այս միտումը բնորոշ է մեծ քաղաքներին, իսկ փոքր քաղաքներում իրար կպած հոնքերը (մոնոբրոու) դեռ պահպանվում են: 

Եթե հետ նայենք, ապա կտեսնենք, որ մոնոբրոու ասվածը եկել է դեռևս հին Հունաստանից և թափանցել Վերածննդի ժամանակաշրջան:

Ինչո՞ւ են դեռևս Արևելքում իրար կպած հոնքերը այդքան նորաձև

Ինչպես ասում են, Արևելքը լի է առեղծվածներով: Այստեղ կանացի գեղեցկությունն ու սովորույթները յուրահատուկ առանձնահատլություն ունեն: Իրար կպած հոնքերը մի կողմից արևելյան գեղեցկուհիներին առանձնացնում են մնացածից, իսկ մյուս կողմից էլ մի փոքր տարօրինակ են դիտվում: 

Եթե մուգ վարսեր ունես ու հոնքերդ էլ հաստ են, դա գեղեցիկ է նայվում, իսկ եթե դու դրանք արհեստական ձևով ես հաստացնում, արդեն ծիծաղելի է: 

Մուսուլմանական երկրներում Ղուրանն ասում է, որ Մուհամեդն անիծել է այն աղջկան, որը հանել է հոնքերը: 

Իսկ հաջորդ պատճառը այն է, որ մուսուլմանները հիջաբ են կրում, և այդ ժամանակ երևում են միայն հոնքերն ու աչքերը, այդ պատճառով էլ կանայք ընդգծում են թե՛ աչքերը, թե՛ հոնքերի հաստությունը: