Գաճաճ մարդ, որի մասին ողջ աշխարհն էր խոսում. ինչպես է դասավորվել նրա ճակատագիրը


Գաճաճ մարդ, որի մասին ողջ աշխարհն էր խոսում. ինչպես է դասավորվել նրա ճակատագիրը
Հուլիս 9 20:59 2020

Չարլզ Շերվուրդ Սթրաթոնը XIX-XX դարերի ամենահայտնի գաճաճ մարդն էր։ Ահա թե ինչպես է դասավորվել նրա ճակատագիրը։

Չարլզը ծննդյան պահին բավականին խոշոր երեխա էր. նա կշռում էր 4,5 կգ։ Սակայն այդ քաշը նրա մոտ պահպանվեց կյանքի առաջին չորս տարիների ընթացքում։

 

 

Այսպես, երբ լրացավ տղայի  տարին, նա նորից կշռում էր 4,5 կգ։ Այդժամ նրա մաիսն իմացավ Բարնումի կրկեսի տնօերնը։ Իմպրեսարիոն պայմանագիր կնքեց Սթրաթոնի հոր հետ, երեխային իր մոտ վերցրեց և սկսեց նրան պատրաստել՝ բեմ դուրս գալու համար։

Չնայած ի հասակին՝ Չարլզը ունակ երեխա էր։ Շատ շուտով նա սկսեց ելույթ ունենալ Նյու Յորքի բեմերում և սիրվեց հանդիսատեսի կողմից։ Այնուհետև խմբի հետ միասին հյուրախաղեր անցկացրեց Եվրոպայում՝ շոու գլխավոր կերպարով։ Նրան անգամ բախտ է վիճակվել ելույթ ունենալ Վիկտորիա թագուհու առջև և փարիզյան «Ոդևիլ» թատրոնում։ Սթրաթոնն անգամ բեմական կեղծանուն ձեռք բերեց՝ Գեներալ Տոմ-Տամ։

18 տարեկանում կրկսեի աստղի հասակը հասավ 90 սմ-ի և կանգ առավ։

 

 

Չարլզն ամուսնացավ 25 տարեկան հասակում նույն արատն ունեցող մի աղջկա՝ Լավինիա Վարենի հետ։ Նրանք պսակադրվեցին Նյու Յորքի եկեղեցիներից մեկում, իսկ հարսանեկան արարողությունն անցկացերին քաղաի լավագույն հյուրանոցում՝ «Մետրոպոլիտենում»։ Հարսանիքն այնքան մեծ էր, որ դրա մասին նյութեր պատրաստեցին տեղական ԶԼՄ-ները, իսկ ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինկոլնը նորապսակներին հրավիրեց Սպիտակ տուն։

Կնոջ հետ միասին Գեներալ Տոմ-Տամը շարունակեց ճանապարհորդել աշխարհում և ելույթներ ունենալ։ Նա շոուներ էր պատրաստում այնքան ժամանկ, մինչև լրացավ 40 տարին։

Սթրաթոնը մահացավ 45 տարեկանում ինսուլտից Մասաչուսեթսում գտնվող սեփական տանը։ Նրա կինը ամուսնու մահից հետո ապրեց ևս 35 տարի։