«Շան առջև նետած ոսկորը գթասրտություն չէ, գթասրտությունն այն է, երբ լինելով սոված այդ ոսկորը կիսում ես շան հետ». Ջեկ Լոնդոնի 12 լավագույն մտքերը՝ կյանքի և սիրո մասին


«Շան առջև նետած ոսկորը գթասրտություն չէ, գթասրտությունն այն է, երբ լինելով սոված այդ ոսկորը կիսում ես շան հետ». Ջեկ Լոնդոնի 12 լավագույն մտքերը՝ կյանքի և սիրո մասին
Հուլիս 9 20:50 2020

Գրողի իրական անունը Ջոն Գրիֆետ Չեյնի է։ Նա գրում էր օրեկան 15-17 ժամ և իր կարճ կյանքի ընթացքում գրել է մոտ 40 գիրք և ավելի քան 200 պատմվածքներ։

Ներկայացնում ենք Ջեկ Լոնդոնի լավագույն մտքերից մի քանիսը, որոնք վերաբերում են կյանքին և սիրուն։

  1. Եթե անծանոթ խաղ ես խաղում՝ երբեք մի արա առաջին քայլը։
  2. Շունը միակ արարածն է, որն իրոք տեսել է իր Աստծուն։
  3. Ես պետք է մեկընդմիշտ հիշեմ, որ ցանկացած մարդ արժանի է հարգանքի, իհարկե եթե նա իրեն մնացածից լավը չի համարում։
  4. Ամենախելացիները երբեք լսող չեն լինում։
  5. Ավելի լավ է ամեն պահի մահանալ որպես մարդ, քան հավերժ ապրել որպես անասուն։
  6. Ողբերգությունն այն է, որ բառերից երբեք չես կարող հստակ իմանալ, թե ինչի համար են դրանք ասվել։
  7. Գիտակցությունը չպետք է խառնվի սիրային գործերին։
  8. Երբեմն ինձ թվում է, որ տղամարդու պատմությունը կնոջ հանդեպ նրա սիրո պատմությունն է։
  9. Վերջ ի վերջո մարդուն ընդամենը մեկ կյանք է տրված։ Այդ դեպքում ինչո՞ւ չապրել այնպես՝ ինչպես որ պետք է։
  10. Շան առջև նետած ոսկորը գթասրտություն չէ, գթասրտությունն այն է, երբ լինելով սոված այդ ոսկորը կիսում ես շան հետ։
  11. Ես մտածում էի, որ սիրելը ավելի լավ է քան սիրված լինելը։ Այդ զգացողությունը մարդուն տալիս է այն՝ հանուն ինչի արժե ապրել և այն՝ հանուն ինչի նա պատրաստ է մահանալ։
  12. Կյանքը հատուկ սրություն է ստանում այն ժամանակ, երբ կախված է լինում մազից։ Մարդը ի բնե խաղացող է, իսկ կյանքը նրա ամենամեծ խաղադրույքն է։ Որքան մեծ է վտանգը, այնքան ավելի սուր են զգացողությունները։


loading...