Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ


Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հուլիս 9 20:09 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով։ 

«Արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Հրաչյա Թաշչյանին նշանակել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (06-2-Ղ1-1)՝ 3 տարի ժամկետով», - ասված է որոշման մեջ։

Մինչ այս, Հրաչյա Թաշչյանը զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը: