Վրաստանը նշել է այն 18 եվրոպական երկրները որտեղից կարող են քաղաքացիներն այցելել Վրաստան


Վրաստանը նշել է այն 18 եվրոպական երկրները որտեղից կարող են քաղաքացիներն այցելել Վրաստան
Հուլիս 9 19:18 2020

Վրաստանի կառավարությունը որոշում է հրապարակել, որում մասնավորեցվում են երկիր մուտք գործելու կանոնները եվրոպական երկրների քաղաքացիների և բնակիչների համար: Այս մասին հայտնում է Грузия Online-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Վրաստան կարող են ժամանել հինգ եվրոպական երկրի քաղաքացիներ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Լատվիայից, Լիտվայից և Էստոնիայից: Նրանք կարող են ուղիղ ավիաչվերթներով մեկնել Վրաստան:

Կառավարությունը նոր որոշմամբ թույլատրել է ևս 13 պետության քաղաքացիների մուտքը երկիր, սակայն վերջիններս պետք է երկշաբաթյա կարանտին պահանեն: Այդ երկրներն են Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Հունաստանը, Շվեդիան, Խորվաթիան, Իտալիան, Կիպրոսը, Սլովենիան և Իսլանդիան:

Պարտադիր կանատինը չի չեղարկվում նաև հայրենիք վերադարձող վրացիների համար:

Երկիր ժամանելուց առաջ եվրոպացիները պետք է հատուկ ձևաթուղթ լրացնեն՝ նշելով վերջին 14 օրվա ընթացքում իրենց ուղևորությունների պատմությունը:   

Կառավարությունից հայտնել են, որ երկրների ցանկը պարբերաբար վերանայվելու է:

Հիշեցնենք, որ նախօրեին հաղորդվում էր, որ Վրաստան կարող են ժամանել գործարարները ողջ աշխարհից, սակայն երկիր հասնելուն պես պետք է կամ վճարովի 14-օրյա կարանտին պահպանեն կամ 72 ժամը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն՝ դարձյալ իրենց հաշվին:



loading...