ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի ծառայողական քննության նյութերը ՀՔԾ-ում են. Նազելի Բաղդասարյան


ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի ծառայողական քննության նյութերը ՀՔԾ-ում են. Նազելի Բաղդասարյան
Հուլիս 9 18:40 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 

«Հունիսի 16-ին ԱԱԾ-ի շենքի մոտ, լրագրողների հետ կապված միջադեպի հանգամանքների ուսումնասիրության վերաբերյալ միջանկյալ գրությամբ տեղեկացել էի, որ նշանակվել էր ծառայողական քննություն։ Այսօր ուղարկված գրության համաձայն՝ ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՔԾ: Երկուստեք հորդորում եմ՝ լրագրողներին եւ ոստիկաններին, փոխադարձաբար հարգել միմյանց աշխատանքը»։