Ղազախստանում այսուհետ հունիսի 13-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի համազգային սգո օր է համարվելու


Ղազախստանում այսուհետ հունիսի 13-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի համազգային սգո օր է համարվելու
Հուլիս 9 18:38 2020

Ղազախստանը հուլիսի 13-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի համազգային սգո օր է հայտարարել, հաղորդում է Ակորդան:

Երկրի նախագահը կոչ է արել միասնական լինել:

«Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին: Դա համընդհանուր ողբերգություն է բոլորիս համար: Այդ պատճառով որոշում եմ ընդունել հուլիսի 13-ը համազգային սգո օր հայտարարել»,-ասել է Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը:

Նա հայրենակիցներին կոչ է արել չգնել դեղեր, պահպանել փորձությունների նկատմամբ կայունությունը: Ղազախստանի նախագահը հայտարարել է, որ առողջապահության նախարարության նախկին ղեկավարությունը համակարգային սխալներ է թույլ տվել, հաղորդում է Սպուտնիկ-Ղազախստանը: