Ավտոմեքենայի սեփականատերը կտուգանվի վաճառքի եւ վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար


Ավտոմեքենայի սեփականատերը կտուգանվի վաճառքի եւ վարձույթի նպատակով մայթեզրին կայանելու համար
Հուլիս 9 17:40 2020

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած փաթեթով առաջարկվում է լուծել մայթեզրերին տրանսպորտային միջոցների վաճառքի ու վարձույթի խնդիրը:

Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ շատ են դեպքերը, երբ մայթեզրերի վրա կազմակերպվում է տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը եւ կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկայի»: