Ջրերի արտահոսքը եղել է դեռևս 1950-ականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ


Ջրերի արտահոսքը եղել է դեռևս 1950-ականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ
Հուլիս 9 17:27 2020

Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված Ձորագետ գետի աղտոտման ահազանգի հետքերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի աշխատակիցներն ուսումնասիրություն են կատարել դեպքի վայրում, որի արդյունքում պարզվել է, որ «Սագամար» ՓԲԸ-ն 2015 թվականից հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։

Նախկինում հանքաքարի հարստացումն իրականացվել է շրջանառու ջրամատակարարման համակարգի միջոցով։ Հանքաքարի հարստացման արդյունքում առաջացած թափոնները (պոչերը) ենթարկվել են ջրազրկման և տեղափոխվել հանքավայր, ուստի Ընկերությունը չունի պոչամբար։

Տեղազննությունից պարզվել է նաև, որ ջրերի արտահոսքը եղել է դեռևս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, որոնք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ։

Կատարվել են ջրերի նմուշառման աշխատանքներ՝ անալիտիկ հետազոտություններ իրականացնելու նպատակով։



loading...