Աղոթք դպրոցներում, ոչ աբորտներին ու չիպավորմանը․ Քայնե Ուեսթի նախընտրական արշավը


Աղոթք դպրոցներում, ոչ աբորտներին ու չիպավորմանը․ Քայնե Ուեսթի նախընտրական արշավը
Հուլիս 9 15:23 2020

ԱՄՆ նախագահի ընտրություններում ռեփեր Քայնե Ուեսթը որդեգրել է հակաաբորտային, Covid-19-ին պատվաստանյութին թերահավատորեն վերաբերվելու և դպրոցներում աղոթքը վերականգնելու խոստումներով մարտավարություն։ Այս մասին նա հայտնել է Forbes-ին։

 

Ուեսթի խոսքով՝ Covid-19-ի պատճառն Աստծուն զայրացնելն է:

 

«Մեր երեխաներից շատերը պատվաստվում և պարալիզացվում են․․․ Այնպես որ, երբ ասում են, որ պատրաստվում են Covid-ի հարցերը լուծել պատվաստանյութով, ծայրահեղ զգուշավոր եմ։ Դա գազանության նշան է․․․ Նրանք ցանկանում են չիպեր տեղադրել մեր մեջ, անել այնպիսի բաներ, որ մենք չկարողանանք հատել դրախտի դարպասները։»,- ասել է ռեփերը։

 

Նա նաև ցանկանում է դպրոցներում և ուս.հաստատություններում վերականգնել Աստծո հանդեպ վախը և սերը, աղոթքի ավանդույթը։

 

Ուեսթը չի հասցրել որոշ նահանգներում որպես նախագահի թեկնածու գրանցվել, սակայն կարծում է՝ հնարավոր է՝ իրեն գրանցեն որպես պանդեմիայի պատճառով ուշացած։

 

Քայնեն ասել է, որ յուրահատուկ է, ինչպես յուրահատուկ են Օբաման, Թրամփը, Քլինթոնը:

 

 

«Օբաման յուրահատուկ է, Թրամփը յուրահատակ է։ Կարող ենք ասել՝ Քայնե Ուեսթը յուրահատուկ է։ Ամերիկային անհրաժեշտ են յուրահատուկ մարդիկ, որոնք առաջնորդ են։ Բիլ Քլինթո՞նը։ Յուրահատուկ է։ Ջո Բայդենը յուրահատուկ չէ»,- նշել է նա։

 

Քարոզարշավի ժամանակ Քայնե Ուեսթի խորհրդականներն են լինելու նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը, և գործարար Իլոն Մասկը։

 

ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2020-ի աշնանը, հայտնի է, որ թեկնածություն են առաջադրելու Դոնալդ Թրամփը, Ջո Բայդենը, Քայնե Ուեսթը։