ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց երեկ քննարկած բոլոր նախագծերը


ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց երեկ քննարկած բոլոր նախագծերը
Հուլիս 9 12:25 2020

Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը՝ ամբողջությամբ ընդունելով երեկ քննարկած նախագծերը, այդ թվում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն զոհված զինծառայողների ընտանիքի անդամների կրթությունն այսուհետ կդառնա անվճար:

 

Հիշեցնենք՝ օրինագծով առաջարկվում էր լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

ԱԺ նախագահ Արարար Միրզոյանը նշեց, որ օրակարգը սպառված է և, ըստ ամենայնի, հաջորդ շաբաթ ևս կունենան մեկ արտահերթ նստաշրջան: