Տնտեսավարողերի գործունեության կասեցումների թիվը զգալի նվազել է․ ԱԱՏՄ


Տնտեսավարողերի գործունեության կասեցումների թիվը զգալի նվազել է․ ԱԱՏՄ
Հուլիս 9 09:57 2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծով քաղաքացիներից ստացվող զանգերի թվաքանակը հուլիսի առաջին շաբաթում կտրուկ նվազել է, հունիսի առաջին շաբաթվա համեմատ՝ մոտ 5 անգամ։

Ընդ որում՝ զանգերով հաղորդվող բողոքների թիվը նույնպես կրճատվել է։ Սա վկայում է, որ տնտեսավարողներն անվտանգության կանոններն առավել բարեխղճորեն են պահպանում։

Նույնն են փաստում նաեւ ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքները։

ԱԱՏՄ ամեն հերթական դիտարկման եւ անակնկալ ստուգայցի արդյունքում արձանագրվում է, որ կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով պարետի սահմանած անվտանգության կանոնների խախտումները կրճատվում են, կասեցման միջնորդությունների թիվը՝ նույնպես։

Վերջին օրերին ԱԱՏՄ կողմից տնտեսավարողերի գործունեության կասեցումների թիվը ևս զգալիորեն նվազել է։ Վերջիններիս ցանկում նկատվում է խոշոր տնտեսավարողների թվաքանակի անկման միտում․ աշխատանքի ժամանակավոր արգելք առավելապես կիրառվում է ԱՁ-ների նկատմամբ։

Կասեցումների ցանկում վերջին օրերին կան նաև պետական հիմնարկներ։

Խախտումների նվազման միտում է նկատվում նաև մարզերում։