Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում կարգելափակի չինական TikTok հավելվածը․ Fox News


Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում կարգելափակի չինական TikTok հավելվածը․ Fox News
Հուլիս 9 00:48 2020

Դոնալդ Թրամփը նախատեսում է ԱՄՆ-ում արգելել TIKTok չինական հավելվածը՝ կորոնավիրուսի հետ կապված Թրամփը խստորեն վերաբերվում է Չինաստանի ազդեցությանը՝ ելնելով կորոնավիրուսային համաճարակի համար Չինաստանին պատժելու մտայնությունից։ Fox News-ը հաղորդել է, որ նախագահ Թրամփի պետքարտուղար Մայք Պոմպեոն նրա հրամանով փորձում է արգելել չինական սոցիալական մեդիայի հսկայի օգտագործումը՝ գրեթե 60 նմանատիպ հավելվածների հետ միասին:

Պոմպեոյի խոսքով՝ արգելքը պայմանավորված է այն մտավախություններով, որ չինական ծրագիրը կարող է օգտագործվել Պեկինի կառավարության կողմից քարոզչության և օգտատերերին լրտեսելու համար: Քարտուղարը հավելել է, որ հսկայական հանրաճանաչ հավելվածի արգելումը «մի բան է, որին մասին մենք դեռ պետք է երկար մտածենք»: Նա նախազգուշացրել է ամերիկյան օգտատերերին՝ զգույշ լինեն, քանի որ նրանք վտանգում են իրենց անձնական տեղեկատվությունը «Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության ձեռքում» դնելու:

 



loading...