Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում կորոնավիրուսի թեստերի պատասխաններից մեկը դրական է


Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականում կորոնավիրուսի թեստերի պատասխաններից մեկը դրական է
Հուլիս 9 00:08 2020

Մեկ դրական թեստի պատասխան ունենք, մյուս բոլորիս պատասխանները բացասական են եկել: Դրական թեստ ունեցող մարզիկը կրկնակի թեստ կհանձնի: Մենք կմեկնենք հավաքի: Այս մասին հայտնել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հուլիսի 8-ից երկշաբաթյա հավաք կանցկացնի Ծաղկաձորի մարզաբազայում:  Եթե մարզիկի երկրորդ թեստի պատասխանը բացասական լինի, նա նույնպես կմիանա հավաքին:

Հիշեցնենք, որ 3-ամսյա դադարից հետո ըմբիշներն առաջին անգամ են հավաք կազմակերպում: Մինչ այս ինչպես ազատ, այնպես էլ հունահռոմեական ոճի ըմբիշները մարզվում էին բացօթյա պայմաններում, անհատական ծրագրով, առանց գորգային մարզումների:

Հուլիսի 15-ից Ծաղկաձորում երկշաբաթյա հավաք կսկսի նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ: Հունահռոմեականները նույնպես կթեստավորվեն նախքան մարզաբազա մեկնելը: Երկու հավաքականների հավաքները կանցկացվեն փակ, մեկուսացված պայմաններում: