Պատմության ամենաանհաջողակ գիտնականներից մեկը, առանց որի հայտնագործության, սակայն, մեր առօրյան անհնար կլիներ


Պատմության ամենաանհաջողակ գիտնականներից մեկը, առանց որի հայտնագործության, սակայն, մեր առօրյան անհնար կլիներ
Հուլիս 9 00:54 2020

Գիտնականը, ում մասին գնում է խոսքը, ծնվել է 1844 թ. փետրվարի 20-ին Վիեննայում (այդ տարիներին՝ Ավստրիական կայսրությունում)։

 

Նրա հայրը պետական գործիչ էր, աշխատում էր հարկային ծառայությունում, իսկ պապը ժամացույցներ էր պատրաստում։

Սկզբնական կրթությունը նա ստացել է ծնողական տանը մասնավոր մանկավարժի օգնությամբ։ 1863-ից Վիեննայի համալսարանում ֆիզիկա է ուսումնասիրել, իսկ 1866 թ. ստացել է գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1867 թվականից սկսել է դասախոսել նույն համալսարանում։

Ադեն 1869 թ.՝ 25 տարեկան հասակում, շնորհիվ իր ուսուցիչ Յոզեֆ Ստեֆանի գովերգող նամակի՝ երկրում մեծությամբ երկրորդ համալսարանում մաթեմատիկական ֆիզիկայի լիարժեք պրոֆեսոր է դարձել։

Ամուսնացել է 1876 թ. և ունեցել երեք դուստր ու երկու որդի։ 1890 թ. նրան նշանակել են Մյունխենի համալսարանի տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1894 թ. հիմնել է ատոմների ժամանակակից տեսությունը, ապա բացատրել է էնտրոպիայի խորը իմաստը։

Սակայն բանն այն է, որ նրա հաջողություններին չէին հավատում։ Նա վստահեցնում էր, որ ճնշումը պարզապես գազի մասնիկների մակերևույթների անդադար պայթելու արդյունք է, իսկ ջերմությունը մոլեկուլների պատահական շարժումն է։

Նրան ոչ ոք չէր հավատում։ Չորս տասնամյակ շարունակ նա փորձել է պաշտպանել ստատիկ ֆիզիկայի իր տեսությունը։ 1906 թ. նա հայտնվել է խորը դեպրեսիայի մեջ և վերջ դրել կյանքին։

Ընդամենը 3 տարի անց ֆրանսիացի ֆիզիկոս Ժան Բատիստ Պերենն ու այլ գիտնականներ ապացուցեցին արդեն մահացած գիտնականի տեսությունը, և այն ճանաչում գտավ ողջ աշխարհում։

Ամենայն հավանականությամբ, արդեն հասկացաք, որ ամենահաջողակ, սակայն միաժամանակ ամենաանհաջողակ գիտնականներից մեկը հենց Լյուդվիգ Բոցմանն էր։