Քսենիա Սոբչակին ձերբակալել են Մոսկվայում. նա մասնակցել է ի պաշտպանություն Իվան Սաֆրոնովի պիկետին


Քսենիա Սոբչակին ձերբակալել են Մոսկվայում. նա մասնակցել է ի պաշտպանություն Իվան Սաֆրոնովի պիկետին
Հուլիս 8 00:48 2020

Քսենիա Սոբչակը ձերբակալվելէ ԱԴԾ-ի շենքի մոտ, որտեղ պիկետներ են անցկացվում՝ ի պաշտպանություն լրագրող եւ «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովի:

Ժամանելով Լյուբյանկա՝ Սոբչակը «Ազատություն Իվան Սաֆրոնովին» գրառմամբ շապիկ է հագել: Նա չի շրջել պաստառները, երբ ոստիկանները մոտեցել են իրեն։ Սոբչակը նրանց ասել է, որ աշխատանքի բերումով է այդտեղ, գրում է «Մեդուզա»-ն:

Միայնակ պիկետները Լյուբյանկայում անցկացվում են օրվա կեսից: Դրանց ժամանակ արդեն ձերբակալել են ավելի քան երկու տասնյակ մարդու:

Լյուբյանկայում ԱԴԾ-ի շենքի մոտ միայնակ պիկետների ժամանակ ձերբակալված լրագրողների դեմ տարբեր հոդվածներով արձանագրություններ են կազմում, հայտնում է «Կոմերսանտը»:

Հիշեցնենք, որ Մոսկվայում կալանավորվել է «Ռոսկոսմոս»-ի ղեկավարի խորհրդական, «Կոմերսանտ»-ի եւ «Վեդոմոստի»-ի նախկին լրագրող Իվան Սաֆրոնովը: Նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Ըստ ԱԴԾ-ի՝ նա ՆԱՏՕ-ի երկրներից մեկի հետախուզական ծառայությանը պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն է փոխանցել։

Բացի այդ, խուզարկություն է տեղի ունեցել «Խոլոդ» թերթի գլխավոր խմբագիր, «Մեդուզա»-ի նախկին թղթակից Տաիսիա Բեկբուլատովայի բնակարանում, ով նախկինում սերտ կապի մեջ է եղել Սաֆրոնովի հետ: Բեկբուլատովային հարցաքննել են եւ չհրապարակելու ստորագրություն են վերցրել։



loading...